Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մահացել է 10 և տուժել 8 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հարավում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել. մահացել է առնվազն 10 և վնասվածքներ ստացել՝ 8 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է ահաբեկչի ավտոմեքենայում, երբ նա հարձակվել է զինվորական պահակախմբի վրա Գիլմենդ նահանգում:
Շրջանի ղեկավար Նավա Ատիկուլա Խանի խոսքով՝ մահացածների թվում զինվորականներ և քաղաքացիական անձինք կան:
Նշվում է, որ դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



