Զիդան. Գոլ խփելու 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիայի» հետ տանը 2:2 հաշվով խաղալուց հետո դժգոհել է գոլային պահերի իրացման ցածր տոկոսից: Հիմնական վրիպողը եղել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
«Չեմ կարող ուրախ լինել այս արդյունքին, քանի որ հրաշալի խաղացինք եւ պետք է հաղթեինք: Բայց հնարավոր չէ միշտ հաղթել: Հպարտ եմ իմ խաղացողներով, դա է ամենակարեւորը: Պակասում էր պահերի իրացումը: 7 կամ 8 հնարավորություն բաց թողեցինք: Այժմ պետք է շարունակել լավ խաղ ցուցադրել եւ մտածել հաջորդ հանդիպման մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալն» ունի 4 միավոր եւ առաջատարներ «Ռեալ Սոսյեդադին», «Բարսելոնային» եւ «Լեգանեսին» զիջում է 2-ական միավոր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



