Քաղաքացին զենքը թողել էր «Սուրբ Սարգիս» եկեղեցու աղբանոցի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու աղբանոցի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել է «ԻԺ-37» տիպի ատրճանակ, հակատանկային ական, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ եւ «ՊԿ» տիպի գնդացրի շղթա` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



