Իրանն առաջիկայում սպասում է Թուրքիայի նախագահի այցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանում առաջիկայում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մոտ ապագայում պետք է սպասել Թեհրան պարոն Էրդողանի այցին, մենք այդ մասին կհայտարարենք, երբ պարզ լինեն այդ ուղեւորության օրն ու հանգամանքները»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի Զինուժի գլխավոր շտաբի ղեկավարը Թուրքիա այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Էրդողանի հետ։ Քննարկվել է Սիրիայի եւ Իրաքի ճգնաժամը հարթելու նպատակով համագործակցության հարցը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



