Թբիլիսիի կենտրոնում նոր սողանք է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Չեչելաշվիլիի փողոցի վրա՝ բնակեի տան հետնամասում, նոր սողանք է տեղի ունեցել։ Սողանքից վնասվել է տան պատն ու տանիքը, հայտնում է Վրաստանի պետական անվտանգության եւ ճգնաժամային կառավարման վարչությունից։
«Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ Դիդուբե Չուգուրեթիի շրջանային վարչակազմի ներկայացուցիչները։ Երկրաբանները ուսումնասիրում են իրավիճակը, որից հետո համապատասխան աշխատանքներ կձեռնարկվեն»,- մեջբերում է գերատեսչության հայտարարությունը Sputnik-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:



