Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ. ռու պարբերականին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Կրասնոդարի երկրամասում բանվորների տեղափոխող ավտոբուսը օգոստոսի 26-ին ծովն է ընկել: Պատահարի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Վթարի պատճառը եղել է արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով ձերբակալվել են վարորդ Կարապետ Միքայելյանը և ղեկավար Յուրի Վեչերաձեն:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից հայտնել էին Կուբանում զոհերի թվում երկու հայերի առկայության մասին: 17 զոհերի անվանացանկում կային Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունները:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



