Ղրղզստանում նախագահական մրցապայքարի մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 24-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանում նախագահական մրցապայքարի մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով 24-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանրապետության ԿԸՀ մամուլի ծառայության ներկայացուցիչ Նուրիա Տաշպոլոտովային։
Ղրղզստանում հուլիսի 31-ին ավարտվել է երկրի նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրումը։ Ընտրություններին մասնակցության դիմում են ներկայացրել 59 թեկնածուներ։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին։
«Ներկա դրությամբ 24 մարդ է մնացել։ Նրանցից չորսն արդեն պաշտոնապես գրանցվել են։ Մյուսները ընտրությունների մասին օրենքին համապատասխան կամ փաստաթղթեր են հավաքում կամ ստուգում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է ԿԸՀ ներկայացուցիչը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



