Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դերերի ընտրության հարցում շատ բծախնդիր եմ». դերասան Սիսիան Սեփանյանը՝ «Կինոյի մասին» խորագրում

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է.

Երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը, որին հայ հեռուստադիտողը բացահայտեց «Օտարը» հեռուստասերիալի շնորհիվ, շատ հաճախ է դիտում ֆիլմեր: «Կինոյի մասին» խորագրի շրջանակում Սիսիանը NEWS.am STYLE-ին պատմել է իր սիրած ժանրերի, դերասանների եւ նախընտրած ֆիլմերի մասին.

«Առհասարակ շատ եմ նայում ֆիլմեր։ Դա այն սիրելի զբաղմունքներից է, որն ինձ երբեք չի ձանձրացնում։ Ամենասիրելի ու նախընտրելի ժանրը դրաման է ինձ համար, սիրում եմ նաեւ թրիլերներ, երբեմն դիտում եմ նաեւ մելոդրամաներ»,- ասում է դերասանը՝ խոստովանելով.

«Իհարկե, շատ ֆիլմեր կան, որոնք դիտելիս միշտ «նախանձով» եմ հետեւել տվյալ դերասանի խաղին։ Այս զգացումն ամենաշատը ունեցել եմ «Դաշնակահարի լեգենդը»/«Legend of 1900» ֆիլմում Թիմ Ռոթի մարմնավորած կերպարի նկատմամբ»։

Սիսիանի հետ զրուցեցինք նաեւ սիրելի ռեժիսորների եւ դերասանների մասին.

«Կուզեի աշխատել Դեւիդ Ֆինչերի հետ, քանի որ իմ ամենասիրելի ռեժիսորն է։ Իսկ մյուս ամենասիրելի ռեժիսորները, որոնց հետ ես սիրով կցանկայի աշխատել Տարանտինոն եւ Գոնսալես Ինյարիտուն են՝ հանճարները:  Ինչ վերաբերում է սիրածս դերասաններին՝ աննկարագրելի հաճույք եմ ստանում Էդվարդ Նորթոնի խաղը դիտելիս՝ փառահեղ դերասան է, իսկական արտիստ։ Սիրում եմ նաեւ Լեոնարդո Դի Կապրիոյի,  Ջուդ Լոուի եւ Մեթյու ՄքՔոնահիի խաղը՝ գրեթե բոլոր կերպարներում»։

Սիսիանն այն դերասաններից է, որը պատրաստ է մարմնավորել ցանկացած կերպարի.

«Առանձնացնել հնարավոր չէ, քանի որ դերասանի համար չկա կերպար, որ հաճելի չլինի կերտել։ Դերերի ընտրության հարցում շատ բծախնդիր եմ եւ մանրամասնորեն եմ ուսումնասիրում առաջարկված կերպարը, բայց չեմ կարծում, թե կա այնպիսի դեր, որը կտրուկ ձեւով կբացառեմ»,-ասում է նա:

Դերասանին խնդրեցինք նաեւ նշել իր ամենասիրելի 5 ֆիլմերի անունները.

«Բնականաբար, անհնար է առանձնացնել սիրելի ֆիլմերի հնգյակ, քանի որ ցանկացած ֆիլմ էլ իր հերթին լավն է, եթե միտք ու էմոցիա է փոխանցում։ Բայց, ամեն դեպքում, եթե փորձեմ դրանցից լավագույնները նշել՝ «21 գրամ»/«21 Grams», «Դաշնակահարի լեգենդը»/ «Legend of 1900», «The Lobster», «Կնքահայրը»/«The Godfather», «Եղնիկների որսորդը»/«The deer hunter» ։ Հենց սրանք եկան մտքիս, որովհետեւ ամենաազդեցիկ եւ դիպուկ ֆիլմերն են եղել, ամեն մեկը ինչ-որ մի էտապում կարողացել է աննկարագրելի ազդեցություն թողնել»:

Սյունե Առաքելյան 

Լուսանկարները՝ Սիսիանի Facebook-ի էջից

Սուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները