Ֆրանցիսկոս պապը Մյանմա եւ Բանգլադեշ կմեկնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-30-ը հայրապետական այցով սՄյանմայում կլինի, իսկ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը՝ Բանգլադեշում: Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մյանմայում սրբազան քահանայապետը մտադիր է այցելել մայրաքաղաք Նեյպյիդո եւ երկրի խոշորագույն Յանգոն քաղաք, իսկ Բանգլադեշում կլինի մայրաքաղաք Դաքքայում:
Բերքը նշել է, որ Հռոմի պապի հերթական արտասահմանյան ուղեւորությունը կայանալու է այդ պետությունների ղեկավարների եւ կաթոլիկ եպիսկոպոսների հրավերով: Պապի այցի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



