Կիմ Չեն Ընը երրորդ անգամ հայր է դարձել. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ու նրա կին Լի Սոլ Չուն երրորդ երեխան են ունեցել, այս մասին գրում է Yonhap գործակալությունը:
Ենթադրվում է, որ երեխան, ամենայն հավանականությամբ, ծնվել է փետրվար ամսին, քանի որ դրան նախորդող 9 ամիսների ընթացքում Լի Սոլ Չուն չի երևացել հանրության առաջ:
Նշվում է, որ երգչուհին և Հյուսիսային Կորեայի նախագահն ամուսնացել են 2009թ.-ին: Նրանց առաջին երկու երեխաները ծնվել են 2010 և 2013 թվականներին:
2013 թվականին Հյուսիսային Կորեա այցելած ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն ավելի վաղ հայտնել էր, որ զույգի երկրորդ երեխան աղջիկ է և նրա անունն է Կիմ Չժու Է.: Մյուս երկու երեխաների սեռերը հայտնի չեն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



