Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նաիրիտի ծուխը` Ստամբուլի ամպերում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ Նաիրիտ գործարանի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով Երևանի ամպերը ողողվել էին ծխով: ԱԻՆ-ն ասում էր, որ ծուխը վտանգավոր չէ, առողջապահության նախարարությունն առաջարկում էր ամեն դեպքում փակ պահել պատուհանները, իսկ օդերևութաբանները հույս էին տալիս, որ քամին ծուխը քշելու է դեպի Թուրքիա: Մնում էր մշակույթի նախարար Ամիրյանն էլ նշեր, որ ծուխն էսթետիկ է ու այն կարելի է մշակութային ժառանգության ցանկում ներառել, իսկ Վիգեն Սարգսյանն էլ կարող էր պնդել, որ ծխից տանը պատսպարվելու ընթացքում պետք չէ զուր ժամանակ վատնել ու կարելի է 1000 դրամ ուղարկել հիմնադրամին: 

Այս ամենը այսքան ծիծաղելի չէր լինի, եթե չլիներ այսքան ողբերգական: Ողբերգական ոչ թե դեպքի, այլ դրա հանդեպ պետական ինստիտուտների ու հասարակության վերաբերմունքի իմաստով: Ինչպես ընդունված է ասել ՝ համակարգը բնորոշում է ոչ թե «չէպէ»-ն, այլ համակարգի արձագանքը դրան: Իսկ համակարգի արձագանքը սկզբում չկար, հետո կար անվտանգ ծխի, ամեն դեպքում պատուհանները փակ պահելու և Թուրքիա ուղևորվող ծխի մասին մեկնաբանությունների տեսքով: 

Հաճախ հասարակությանը նույն պետական գերատեսչությունները մեղադրում են ամեն ինչի մասնագետ լինելու մեջ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, չէր կարող հասարակությունն ամեն ինչի մանագետ չլիներ, եթե պետական ինստիտուտները կոմպետենտ չեն իրավիճակին: Հանգամանքների բերումով ստացվում է այնպես, որ արտակարգ իրավիճակները վերջերս հաճախակի են դառնում, և պետական համակարգի ոչ կոմպետենտության դրսևորումների դինամիկան աճում է: 

Բայց սա էլ ուղղվող խնդիր է. ենթադրենք պետական կառույցն իսկապես չի կարողացել խնդրին արագորեն արձագանքել և խոստանում է վերապատրաստվել, ուղղվել ու հաջորդ անգամ ավելի լավ դրսևորվել: Բայց հասարակությանն այս ամենն այևս չի հետաքրքրում: Կա հստակ ջրբաժան ՝ իշխանության ու պետական ինստիտուտների և հասարակության միջև: Դեպքից դեպք այդ սուբյեկտների սեպարատ գործելաոճը ավելի է դրսևորվում: Եվ սա արդեն ոչ թե մեկ հրդեհի, այլ ամբողջ պետական մեխանիզմի արդյունավետության հարց է:

Արտակ Ասլանյան

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»