Մխիթարյանի գրառումը Երևանից. Բարի լույս, Հայաստան
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականն, ինչպես հայտնի է, սկսել է նախապատրաստությունն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Ռումինիայի և Դանիայի հավաքականների հետ խաղերին և մարզում է անցկացրել Ավանի ակադեմիայի մարզադաշտում:
Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ անցկացրած մարզումից լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումը կատարել.
«Բարի լույս, Հայաստան».
Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալ» մարզադաշտում, իսկ սեպտեմբերի 4-ին Արթուր Պետրոսյանի սաները Երևանում կհյուրընկալեն Դանիայի ընտրանուն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



