ԱՄՆ-ն մի քանի հարյուրով կկրճատի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր դիվանագիտական առաքելության անդամների թիվը. Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մի քանի հարյուրով կկրճատի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր դիվանագիտական պատվիրակության անդամների թիվը։ Այս մասին հաղորդում է Politico պարբերականը՝ վկայակոչելով երկրի պետքարտուղարության աղբյուրին։
Նրանց տվյալներով՝ պատվիրակության կրճատումը կապված է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ դրա բյուջեն նվազեցնելու նպատակով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ձեւափոխելու ցանկության հետ։ Միջինում Վաշինգտոնն ավելի քան հազար մարդ է ուղարկում՝ ներառյալ նախագահի անվտանգության ծառայությունը։
Politico-ն չի նշում, թե կոնկրետ քանի՞ դիվանագետ կմեկնի Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, բայց հստակեցնում է, որ խոսքը մի քանի հարյուր մարդու կրճատելու մասին է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



