Եգիպտոսում ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով 14 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսում ավտոբուսը Բենի Սուեյֆ նահանգի Էլ Մինյա-Կահիրե մայրուղում բախվել է բեռնատարին եւ ընկել կամրջից: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ պատահարի հետեւանքով 14 մարդ է զոհվել, 42-ը՝ տարբեր վնասվածքներ ստացել: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ բախումն այնքան ուժեղ է եղել, որ տրանսպորտային երկու միջոցներն էլ ընկել են կամրջից: Վթարի պատճառներն ու մեղավորներին պարզում են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



