Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրում. 13-ամյա երեխան տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մ.-ի կողմից վարած տրակտորին կցված կցորդով, երբ հետընթաց է կատարել կցորդը, որը բարձված է եղել գյուղմթերքով, այդ ժամանակ երեխան՝ նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանը վրաերթի է ենթարկվել։
Վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



