ԱՄՆ-ն կկրի «խոսքերի պատերազմի» բորբոքման աղետալի հետեւանքների պատասխանատվությունը․ ԿԺԴՀ-ի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն կկրի «խոսքերի պատերազմի» բորբոքման աղետալի հետեւանքների պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանը, փոխանցում է The Independent-ը։
Դիվանագետի խոսքով՝ իր երկիրը պաշտպանել է հրթիռների փորձարկում իրականացնելու իր իրավունքը։ «Իմ երկիրը կոշտ մեկնաբանություններին պատասխանելու բոլոր հիմքերն ունի՝ որպես ինքնապաշտպանության իրավունքի իրագործում։ ԱՄՆ-ն պետք է կրի «խոսքային» պատերազմի բորբոքման աղետալի հետեւանքների լիակատար պատասխանատվությունը»,-ընդգծել է դեսպանը։
Օգոստոսի 29-ին Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն առաջին անգամ անցել է Ճապոնիայի օդային տարածքով եւ ընկել Խաղաղ օվկիանոսի ջրային տարածք։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



