Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել իր հորը և եղբորը՝ սեղմելով նրանց Opel-ի և Ford-ի արանքում, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում Արարատյան 1-ին զանգվածի 4/1 շենքի 46 բնակարանի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Ահարոնյանը իր վարած Opel մակնիշի 98 AA 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հոգու՝ վերջիններիս սեղմելով իր և Ford Transit մակնիշի 35 AX 070 համարանիշի ավտոմեքենաների արանքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները հանդիսանում են վարորդի հայրը և եղբայրը, ովքեր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



