Թեհրանը հայտարարել է իր ռազմական օբյեկտներում ստուգումներ անցկացնելու անթույլատրելիության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը որեւէ մեկին թույլ չի տա ստուգումներ անցկացնել իր ռազմական օբյեկտներում: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոուբախտը, գրում է Tasnim-ը:
«Ռազմական օբյեկտները գաղտնի են, եւ ոչ ոք չի կարող դրանց հասանելիություն ստանալ»,- նշել է Նոուբախտը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պնդում է Իրանի ռազմական օբյեկտներում ստուգումներ անցկացնելու անհրաժեշտության հարցում, որպեսզի հնարավոր լինի պարզել, արդյո՞ք Թեհրանը հետեւում է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



