Էրեբունիում պատանդ վերցված աղջկա մարմինն այլանդակված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Էրեբունի վարչական շրջանում «Weekend» բիլիարդ բարում աղջկան պատանդ պահելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը հայտնի է։ Նա Երևանի բնակիչ 31-ամյա Գոռն է։ Նախնական տեղեկություններով՝ Գոռը և տուժողը միմյանց ճանաչել են նախկինում։
Նշենք, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած մոտ 30-ամյա տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Վերջինիս հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում:
Իսկ պատանդ վերցված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Նախնական տվյալով, աղջկա մարմնի վրա կան կապտուկներ, քերծվածք պարանոցի շրջանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



