Հրապարակվել է չեչեն պատգամավորի սպանության տեսագրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեչեն պատգամավոր Մուխմադ Ասխաբովի սպանության պահը ֆիքսել է ավտոմեքենայի տեսաձայնագրիչի օբյեկտիվը:
Վաղ առավոտյան Աչխոյ-Մարտան ավանից մայրաքաղաք Գրոզնի տանող ճանապարհին գրոհայինները կրակ են բացել պատգամավորի մեքենայի վրա:
Ասխավովը կոմունիստական կուսակցության անդամ էր: Այդ կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր հրապարակել է ցավակցական ուղերձ, որում ասվում է, որ «Ազբախովը բարեկամ էր, ընկեր և եղբայր»:
Ոչ կումկուսը և ոչ էլ Ռուսաստանի իրավապահներն այս պահին որևէ տեղեկություն չեն հայտնում սպանության հնարավոր դրդապատճառների մասին: Ասխաբովը 61 տարեկան էր:




1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



