Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Դիվանագետը չի հայտնել, թե որն է այցի հետաձգման պատճառը: Նա նշել է, սակայն, որ այցը կկայանա մոտ ժամանակներս:
Էրդողանն Ադրբեջան էր այցելելու սեպտեմբերի 10-11-ը: Ակնկալվում էր այցի շրջանակում անցկացնել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



