Ճապոնիան ու ԱՄՆ-ն քննարկում են ԿԺԴՀ նավթի արտահանման արգելք սահմանելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 29-ին ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռի փորձարկումը դատապարտող հայտարարությունն ընդունելուց հետո, Ճապոնիան ու ԱՄՆ-ն Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման բանաձեւ են սկսել մշակել, որը ենթադրում է ԿԺԴՀ նավթի արտահանման արգելք։ NHK հետուստաալիքը հաղորդում է, որ դա հաստատել է ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կորո Բեսյոն։
Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում «անհրաժեշտ է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին նոր բանաձեւ ընդունել»։ Բեսյոն նշել է, որ քննարկվում է նաեւ ԿԺԴՀ նավթամթերքներ արտահանելու արգելքը։
Նշվում է, որ օգոստոսի 30-ին Ճապոնիան ու ԱՄՆ-ն բանաձեւի նախագիծը կքննարկեն ՄԱԿ-ի մյուս անդամների հետ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



