Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել մեծացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի սադրանքները կանխելու՝ միջազգային հանրության փորձերում առանցքային դեր ունի Չինաստանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Պեկինին կոչ անելով մեծացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումը՝ հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ուզում ենք համոզվել, որ Հյուսիսային Կորեան զերծ կմնա նման գործողություններից: Կարծում ենք, որ դա անելու լավագույն միջոցը Չինաստանի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումն է»,- Ճապոնիա ուղեւորվելիս լրագրողներին ասել է Մեյը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ավելի վաղ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված Մեյը հայտարարել էր, որ «վրդովված է Հյուսիսային Կորեայի անխոհեմ սադրանքից»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



