Գերմանական հետախուզությունը ոչ մի փաստ չի ներկայացրել ՌԴ-ի՝ երկրի ընտրություններին միջամտելու վերաբերյալ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական հետախուզությունը ոչ մի փաստ չի ներկայացրել Գերմանիայի նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Գերմանիայի կոնտրհետախուզությունը պնդում էր, որ վախենում է ռուսական հատուկ ծառայությունների՝ բունդեսթագի ընտրությունների վրա ազդելու փորձերից։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին։
«Հնարավոր է՝ նրանք ցանկանում են իրենց արդյունավետությունն ապացուցեն, սակայն ոչ մի փաստ չեն կարող ներկայացնել։ Դե իսկ փաստերի մասին խոսելով՝ պետք է հիշել բոլորին քաջ հայտնի փաստը. վերջերս պարզվեց, որ Գերմանիայի կանցլերին գաղտնալսել են ամերիկյան հատուկ ծառայությունները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



