ԱՄՆ ՌԾՈՒ նավերը առաջիկայում Բալթիկ ծով կժամանեն. Լիտվայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն առաջիկայում Բալթիկ ծով կժամանեն՝ կապված ռուս-բելառուսական «Արեւմուտք-2017» զորավարժությունների հետ։ Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո։
Նրա խոսքով՝ «Արեւմուտք-2017» զորավարժությունների օրվա մոտեցման հետ մեկտեղ անվտանգության ոլորտում ստանձնած պարտականությունները կատարելու իրական քայլեր են ձեռնարկվում։
«Լիտվայում տեղակայված են ԱՄՆ-ի զինծառայողներն ու տեխնիկան, լրացուցիչ կործանիչներով ուժեղացվել է օդային ոստիկանության առաքելությունը։ Աշնանը Բալթիկ ծովում սպասում են ամերիկյան նավերին»,-ասել է Գրիբաուսկայտեն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



