Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Կիևում ՌԴ «Առաջին ալիքի» լրագրողի առևանգման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել են ռուսական «Առաջին ալիքի» լրագրող Աննա Կուրբատովային, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Առաջին ալիքից» արդեն հաստատել են լուրն ու նշել, որ լրագրողին տարել են անհայտ ուղղությամբ: Հայտնի է նաև, որ մինչ այդ Կուրբատովան պարբերաբար սպառնալիքներ է ստացել:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Օրեր առաջ Կուրբատովան հայտնվել էր ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում: Նա վերջին շրջանում զբաղվում էր Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանմամբ։ Նրան մեղադրել էին տեղեկատվությունը որպես մանիպուլյացիայի միջոց օգտագործելու և Ուկրաինայի անկախությանը նվիրված զորահանդեսի մասին կողմնակալ ռեպորտաժ պատրաստելու համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



