Առնվազն 18 մարդ է զոհվել Եմենում մոլեգնող ջրհեղեղից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհ է դարձել 18 մարդ: Այդ մասին հայտնել է Saba կառավարական գործակալությունը: Տարերքը հսկողությունից դուրս է եկել Լահջ հարավային նահանգի Ալ Մուքաթարի շրջանում:
«Գիշերվա անձրեւներից առաջացած ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ եւ ավտոմեքենաներ են քշել-տարել, զոհվել է 18 մարդ»,-գործակալությանը հայտնել է տեղի աղբուրը:
Նրա խոսքով՝ գտել են տասը մարմին, մնացածների որոնումները դեռեւս շարունակվում են:
Եմենում հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանահատվածը անձրեւների տարեշրջան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



