Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հենվելով անվտանգության մարմիններում ունեցած անանուն աղբյուրի վրա:
Պարբերականը նշել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հետևում է դիմողների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքին և չի պարզաբանել, թե ովքեր են նրանք:
Die Welt-ը հայտնում է նաև, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է տվել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի: Նրանց շարքում են նաև կարմիր անձնագիր ունեցող դիվանագետները և նրանց ընտանիքները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



