«Շենգավիթ» ԲԿ-ում պոկվել է ալյումինե շինսանդուղքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի «Շենգավիթ» ԲԿ-ում օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը, և 5 աշխատակից մնացել են օդում կախված:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել են օդում կախված:
Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



