Խաղաղ օվկիանոսում «Լիդիա» մրրիկն է ձեւավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի Ներքին Քալիֆորնիա նահանգից 290 կմ հարավ-արեւելք, ձեւավորվել է «Լիդիա» արեւադարձային մրրիկը եւ սպառնում է փոթորկի վերածվել։ Այս մասին հաղորդում է Փոթորիկների նախազգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
11 կմ/ժ արագությամբ «Լիդիա»-ն շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ։ Ըստ կանխատեսումների՝ հինգշաբթի երեկոյան այն ցամաք կհասնի։ Քամու առավելագույն արագությունը 64 կմ/ժ է։
«Լիդիա»-ն նախկինի պես կարող է փոթորկի վերածվել մինչեւ ցամաք հասնելը»,-ասվում է հաղորդագրությունում։
Արեւադարձային փոթորիկներին հատուկ ուշադրություն են դարձնում, քանի որ «Հարվի» փոթորկի պատճառով Թեխաս եւ Լուիզիանա նահանգներում ռեկորդային քանակությամբ հորդառատ անձրեւներ են տեղում։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



