Թեխասի քիմիական գործարանում երկու պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեխասի Arkema քիմիական գործարանում պայթյուն է որոտացել: Գործարանը «Հարվի» փոթորկի գոտում է հայտնվել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Գործարանի կայքի հաղորդագրության համաձայն՝ պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով առավոտյան 2-ի սահմաններում: Ականատեսները հաղորդել են, որ ձեռնարկության տարածքում սեւ ծուխ է բարձրանում:
Ձեռնարկության տարածքը «Հարվի» փոթորկի հետեւանքով առաջացած ջրհեղեղներից հեղեղվել է, գործարանի աշխատանքը խափանվել է: Քիմիական գործարանից 2.4 կմ հեռավորությամբ գտնվող բոլոր բնակիչներին հրահանգել են արագորեն լքել տները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



