Սեպտեմբերի 1-ին խոշոր աստղակերպը կմոտենա Երկրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ֆլորենս» խոշոր աստղակերպը սեպտեմբերի 1-ին Երկրից 7 մլն կմ հեռավորությամբ կլինի։ Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտին առընթեր ռեակտիվ շարժման լաբորատորիան հայտնում է, որ այդ երկնային մարմինը մարդկության համար վտանգ չի ներկայացնում։ «Ֆլորենս»-ի՝ երկրին առավելագույն մոտ լինելու դեպքում աստղակերպը մեր մոլորակից 18 անգամ ավելի հեռու կլինի, քան լուսինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Շատ աստղակերպեր երկրին ավելի մոտ են եղել, սակայն դրանց չափերն ավելի փոքր են եղել, քան «Ֆլորենս»-ինը»,-նշել է NASA-ի աշխատակիցներից Փոլ Չոդեսը։
«Ֆլորենս»-ին հետեւելու համար կօգտագործվեն Արեսիբո ռադիոաստղադիտակը (Պուերտո Ռիկո), ինչպես նաեւ Քալիֆորնիա նահանգում NASA-ի ռադիոտեղորոշիչները։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



