ՊՆ-ում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում հետագա ծառայության ընթացքում՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



