Արտակարգ դեպք «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի 18 MM 100 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, քաղաքացիները իրենց ուժերով կարողացել են կանխել՝ նախ կրակի տարածումը, իսկ հետո մարել կրակը:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 57-ամյա Հրանտ Մուսոյանին և կրակի հետևանքով մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



