Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սոթքում բացվել են մանկապարտեզ եւ հանդիսությունների սրահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղում նորաբաց մանկապարտեզն այսօրվանից ընդունել է 3-4 տարեկան առաջին 33 սաներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել էր 2013 թվականից եւ ավարտին հասցվեց այս տարվա ընթացքում: «Մանկապարտեզը որոշեցինք կազմակերպել դպրոցի շենքի վթարային հատվածի մասնաշենքերից մեկում: Համագործակցեցինք «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ, որի միջոցներով՝ մոտ 18 միլիոն դրամի ներդրմամբ, իրականացվեցին շենքի ներքին հարդարման, խոհանոցային մասի, սանհանգույցի, ջեռուցման համակարգի կառուցման եւ կահավորման աշխատանքները: Մոտ 17 միլիոն դրամ ներդրվել է Սոթքի գյուղապետարանի կողմից, ինչի շնորհիվ ապամոնտաժվել են շենքի երկրորդ հարկը, կառուցվել տանիքը եւ կատարվել շենքի ամրացման աշխատանքներ: Այժմ արդեն մանկապարտեզն ընդունում է իր առաջին սաներին»,- նշեց համայնքի ղեկավարը: 
Համայնքում անհամբեր են սպասել այս օրվան, քանի որ կազմավորումից ի վեր, 1988 թվականի վերջերից սկսած, այստեղ մանկապարտեզ չի գործել: Ավելին, ծնունդների նկատելի նվազման պայմաններում մանկապարտեզ կազմակերպելու եւ նախաձեռնելու անհրաժեշտություն չի զգացվել: Սակայն, համայնքի ղեկավարի եւ բնակիչների հավաստմամբ, վերջին տարիների ընթացքում այստեղ ծնունդների նկատելի աճ է արձանագրվում, ինչն էլ իրատեսական է դարձնում նորաբաց մանկապարտեզի երկրորդ խմբի բացման հավանականությունը: «Եթե մինչեւ 2008-2009 թվականները մեր գյուղում տարեկան հազիվ 4-5 ծնունդ էր գրանցվում, հիմա այդ թիվը գերազանցում է 20-ը: Այսօր մանկապարտեզ ընդունված 33 սաները մեկուկես տարվա ընթացքում ծնված երեխաներն են: 12 երեխա էլ, արդեն 5 տարեկան, հաճախում են նախակրթարան: Իսկ այս ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցի առաջին դասարան են հաճախում 22 աշակերտ: Մի խոսքով, Սոթքը զարգանում է: Անկասկած է, որ եկող տարում կհավաքագրենք նաեւ մանկապարտեզի երկրորդ խումբը, անգամ՝ մեզ մոտիկ հարեւան համայնքներից: Մանկապարտեզն առայժմ գործելու է անվճար, Սոթքի գյուղապետարանի միջոցների հաշվին»,-ասաց Կոլիկ Շահսուվարյանը:
Նույն օրը Սոթքի բնակիչները մասնակցեցին նաեւ գյուղի հանդիսությունների սրահի բացման արարողությանը: Հանդիսությունների սրահը կառուցվել է միջնակարգ դպրոցին եւ մանկապարտեզին կից տարածքում: «220-տեղանոց հանդիսությունների սրահը կառուցվել եւ կահավորվել է գյուղապետարանի միջոցներով՝ 20 միլիոն դրամի ներդրմամբ: Այսուհետեւ համայնքի բնակիչներն այստեղ կնշեն իրենց ուրախության կամ տխրության հետ կապված բոլոր արարողությունները: Այն լիարժեքորեն կծառայի համայնքի բնակիչների կարիքներին»,-հավաստեց գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան

Զինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ