Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում գործարար, բարերար և դպրոցի շրջանավարտ Արթուր Վարժապետյանի կողմից կրթօջախն այս տարի հիմնանորոգվել է: Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքը, դասասենյակները, միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճը: Փոխվել ու թարմացվել է դպրոցի կահավորանքը: Բացի այդ, մասնակի վերանորոգվել է նաև կաթսայատունը: Դպրոցի հարակից տարածքը ևս ամբողջությամբ կանաչապատվել, ասֆալտապատվել և լուսավորվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Վարժապետյանի հետ շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Դպրոցի ավելի քան 770 աշակերտների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ: Ի դեպ, ուսումնական այս տարում դպրոցն իր դռներն է բացել 110 առաջին դասարանցիների առջև:

«71 դպրոցի աշակերտների և մանկավարժների համար այսօր կրկնակի տոն է, քանի որ այս կրթօջախն իր աշակերտներին դիմավորում է ամբողջությամբ հիմնանորոգված: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Վարժապետյանին, ով մշտապես իր դպրոցի կողքին է և ստանձնել ու իրականացրել է հիմնանորոգումը: Սա իսկապես ողջունելի մոտեցում է, և մենք մեր հերթին հորդորում ենք կյանքում որոշակի հաջողությունների հասած բոլոր շրջանավարտներին, որ հնարավորությունների սահմաններում աջակից լինեն իրենց նախկին կրթօջախներին՝ այդպիսով նաև սեփական ներդրումն ունենալով արժանի սերունդ դաստիարակելու կարևոր գործում: Իսկ ընդհանրապես, կարևորելով ուսումնական գործընթացը պատշաճ պայմաններում կազմակերպելու անհրաժեշտությունը, այս տարիների ընթացքում քաղաքային իշխանությունն իր հնարավորության սահմանում փորձել է աջակցել դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Այս մասով մենք ունենք որոշակի հաջողություններ, ինչը, սակայն, բավարար չէ և հստակ կարող ենք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Բայց վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին: Սա մեզ համար նպատակ է, որին անպայման կհասնենք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ՝ աշակերտներին և մանկավարժներին պատշաճ դիմավորելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր դպրոցականներին և մանկավարժներին՝ Երևանի քաղաքապետը մաղթել է ուսումնական տարվա հաջող ընթացք և համոզմունք հայտնել, որ մանկավարժներն իրենց սրտացավ ու հետևողական աշխատանքով կկրթեն ավելի հայեցի մտածելակերպով սերունդ, որը վաղը արժանապատվորեն կծառայի մեր երկրին՝ ապահովելով Հայաստանի զարգացումն ու հզորացումը:

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Երկրաշարժ՝ Ադրբեջանում. զգացվել է նաև Հայաստանում ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է ռուսաստանցիներին Թաիլանդում ԱՄՆ-ի հարցումով ձերբակալվելու վտանգի մասին Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարՄթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվելԵրբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթները