Հայաստանում մալարիայով հիվանդ սուդանցի աղջկա վիճակում դրական տեղաշարժ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալարիայով հիվանդ սուդանցի աղջիկ է հայտնաբերվել Հայաստանում. նա տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիվանդանոցի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ 5 օրվա բուժումից հետո վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ կա: «Հիվանդը դիմել էր մեզ օգոստոսի 28-ին: Հարավային Սուդանի բնակիչ է, սովորում է Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում»,- ասաց Ասոյանը: Նրա խոսքով` հիվանդը Հայաստանում երկար ժամանակ չի մնացել: Հայաստան գալու հենց երրորդ օրը վատ է զգացել և դիմել բժշկի: Հիվանդությունն ախտորոշել են ու աղջկան հոսպիտալացրել: «Հիվանդն արդեն հինգերորդ օրն է` բուժում է ստանում: Կա վիճակի անհամեմատ դրական տեղաշարժ: Դեռ չենք կարող ասել, թե քանի օր կմնա հիվանդանոցում»,- ասաց Արա Ասոյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



