Նատալի Փորթմանը կիսամերկ է ներկայացել Dior-ի նոր օծանելիքի գովազդային արշավում
ԼԱՅՖՆատալի Փորթմանը Dior-ի նոր օծանելիքի՝ Miss Dior Eau de Parfum-ի գովազդային արշավում կիսամերկ է նկարահանվել: Դերասանուհուն լուսանկարել է Թիմ Ուոքերը:

36-ամյա դերասանուհին նորաձեւության տան հետ աշխատում է արդեն ավելի քան երեք տարի, իսկ նրա մասնակցությամբ գովազդային արշավները միշտ վառ եւ անմոռանալի են ստացվում:

Դերասանուհու զգայուն կերպարը հստակ փոխանցում է նոր օծանելիքի կոմպոզիցիան՝ նրբագեղություն եւ կանացիություն:

Վարդի, կիտրոնի, մանդարինի եւ պղպեղի նոտաներով օծանելիքը ներկայացվել է մայիսին՝ Գրասի Château de La Colle Noire հին ամրոցում: Այն ստեղծել է Dior-ի պարֆյումեր Ֆրանսուա Դեմաշին: Բույրի սկզբնական տարբերակը ստեղծվել է ավելի քան 70 տարի առաջ՝ 1947 թվականին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



