Ազգային ժողովի շենքում դեռևս ռումբ չի հայտնաբերվել. որոնումները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային Ժողովի շենքում դեռևս ռումբ չի հայտնաբերվել. աշխատանքերը շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։
«Ազգային ժողովում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 6:56-ին։ Աշխատանքները ընթացքի մեջ են և ռումբը դեռևս չի հայնտաբերվել»,- նշեց Կարապետյանը։
Փոխնախարարը հույս հայտնեց, որ շուտով կհայտնաբերվի զանգի հեղինակը։
Տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը, ինչպես նաև ոստիկաններ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



