Օբաման կդառնա ամենաբարձր վարձատրվող ԱՄՆ նախկին նախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային 2018 թվականին 1.15 մլն դոլար կհատկացվի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Washington Times պարբերականը։
Պարբերականը գրում է, որ Օբամայի վարձրատրությունն ավելի շատ է, քան նախկին ցանկացած նախագահինը։ Այսպես, Ջորջ Բուշ ավագին կտրվի 942 հազար դոլար, իսկ Ջիմի Քարթերին՝ 456 հազար դոլար։
Այդ վճարումները կատարվում են 1950-ականներին ընդունված օրենքների համապատասխան։ Դրանցում ներառված են նախկին նախագահների կենսաթոշակները, ինչպես նաեւ դրանք ծածկում են գրասենյակային եւ կապի ծախսերը։ Իսկ նախկին նախագահների թիկնապահներին վճարումները դրանցում չեն ներառվում։ Ենթադրաբար, նրանց անվտանգությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է արժենում։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



