Ինչքան է մարդու կյանքի առավելագույն տևողությունը. գիտնականներ
ԼԱՅՖՀոլանդացի գիտնականները սահմանել են մարդու կյանքի առավելագույն տևողությունը: Այս մասին հաղորդվում է Տիլբուրգսկի համալսարանի կայքում:
Մասնագետների կարծիքով՝ տղամարդիկ կարող են ապրել մինչև 114,1 տարի, իսկ կանայք՝ մինչև 115,7:
Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները՝ վերլուծելով Նիդեռլանդների ավելի քան 75 հազար բնակիչների կյանքի տևողությունը: Վերջիններս մահացել են վերջին 30 տարում՝ 94 տարեկանում:
Միաժամանակ նշվում է, որ 1986-2015 թվականներին մարդու կյանքի առավելագույն տևողությունը չի փոխվել: Այդ պատճառով գիտնականները ենթադրել են, որ հասել են մարդկային կյանքի սահմանին:
Կյանքի տևողությամբ ռեկորդակիր է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 122 տարեկան 164 օրական տարիքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



