Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շուրջ 80 երևանաբնակ զինծառայողներ բարեխիղճ ծառայության համար արժանացել են խրախուսանքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հյուսիս-արևելյան զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող  երևանաբնակ շուրջ 80 զինվոր, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ու օրինակելի ծառայությամբ,  խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով:

 Ինչպես այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպել են  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Հանդիպմանն ու այդ առիթով կազմակերպված հանդիսությանը ներկա են եղել նաև Երևան քաղաքի զինվորական կոմիսարները, ՀՀ ՊՆ բարձրաստիճան այլ զինվորականներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ նման հանդիպման պատրաստակամության համար: Դավիթ Օհանյանը հիշատակել է արցախյան հերոսամարտում,  ինչպես նաև մարտական ծառայություն իրականացնելիս  քաջաբար նահատակված հայորդիներին և ցավակցել նրանց ընտանիքներին: Քաղաքապետի տեղակալն  այնուհետև  նշել է, որ ավանդական դարձած այս, ինչպես նաև զինվորներին զորամասերում տեսակցելու նախաձեռնությունները լինելու են շարունակական: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը նմանատիպ միջոցառումներով այսուհետ ևս շարունակելու է սատարել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին` ցուցաբերած մշտական աջակցության, տարբեր նախաձեռնություններ ու համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար և վստահեցրել, որ մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է նաև դահլիճում ներկա  հերոսական ոգի ունեցող երևանցի զինվորների շնորհիվ: Վերջինս նաև երախտիքի խոսք է հղել զինծառայողների ծնողներին` հատկանշելով, որ սպայական կազմը յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է որպես սեփական զավÕ �կի: Առավել աչքի ընկած 15 զինվոր  պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Միջոցառումն ուղեկցվել է «Մարաթուկ» ազգագրական համույթի կատարումներով, զինվորական ինքնագործ խմբի ելույթներով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է