Ադրբեջանում որդին կացնահարել է 70-ամյա հորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Շեմախի քաղաքում որդին կացնահարել է հորը, ինչի հետևանքով 70-ամյա տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
1971թ.-ին ծնված Քադիր Ջահանգիրովի և նրա հոր՝ Արիֆ Ջահանգիրովի միջև վեճ է տեղի ունեցել, որից հետո որդին կացնով մահացու հարվածներ է հասցրել հորը:
Տուժածը հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նախնական տվյալների համաձայն՝ Քադիր Ջահանգիրովը հանցանքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



