Ողբերգական ավտովթար Լոռիում. Երիտասարդ ուղեւորը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհին Վազ210 մակնիշի 34 SU 145 համարանիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, գլխիվայր շրջվել է:
Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 1984թ-ին ծնված Մկրտիչ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Մեքենան վարել է Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանը։ Նախնական տեղեկություններով, վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



