Տեղի է ունեցել Երևանի ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 2-ին անցկացվել է Երևանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 16 անդամներից 13-ը («Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից), անկախ ավագանի , ինչպես նաև խմբակցությունների փորձագետներ:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ՝ Ենոք Ազարյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել են առաջիկա Երևանի ավագանու 3-րդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը:
Նիստի ընթացքում հաստատվել է Երևանի ավագանու «Իրավական հարցերի» մշտական հանձնաժողովի կանոնակարգը: Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրել ըստ անհրաժեշտության:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



