Պեսկովն անտեղի է անվանել ԿԺԴՀ-ի վրա պոտենցիալ միջուկային հարվածի մասին հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անտեղի է անվանել ԿԺԴՀ-ի վրա միջուկային պոտենցիալ հարվածի մասին հարցը, հայտնում է Gazeta-ն։
«Հարցն անտեղի եմ համարում»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, արդյոք Կրեմլում հնարավոր են համարում Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածը։ Մամուլի քարտուղարը նաեւ հիշեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները «հանգստության» կոչ են անում ու ռուսական դիրքորոշման «անկյունաքարն» է մնում խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով։
«Բավականին բարդ իրավիճակ է»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ հակամարտության տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար «պատերազմի» մասին խոսելն ավելի հեշտ է, քան տվյալ տարածաշրջանի երկրների համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



