Անգլիայում հարբած վարորդը քնել է ծովափին կանգնեցրած մեքենայում և հայտնվել մակընթացության ալիքների տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիայի Նյուքվեյ քաղաքի բնակիչները լողափին ավտոմեքենա են հայտնաբերել և մեքենայում քնած վարորդին, որը սթափ վիճակում չի եղել:
Ինչպես հատնում է Daily Mail-ը, մտահոգվելով, որ մեքենան շուտով կհայտնվի ջրում՝ նրանք ոստիկանությանն են օգնության կանչել:
38-ամյա վարորդ Դարիուս Անդրեկենասը մեծ քանակությամբ ոգելից խմիչք ընդունելուց հետո որոշել է լողափ մեկնել: Մեքենան ծովին չափազանց մոտ կանգնեցնելով՝ տղամարդն արագ քնով է անցել:
Վաղ առավոտյան ուժեղ մակընթացություն է սկսվել, և մեքենան պարբերաբար ծածկվել է ծովի ալիքների ջրով:
Դեպքի վայր ժամանակ ոստիկաններին հաջողվել է վարորդին մեքենայից դուրս բերել բեռնախցիկի միջով:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



