Կատալոնիայի ղեկավարն անկախացման հանրաքվեի արգելքը համեմատել է պետհեղաշրջման հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը անկախացման հանրաքվեի անցկացման արգելքը համեմատել է պետական հեղաշրջման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ հանրաքվեն, որը մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի կարելի անվանել խաբեություն, ինչպես մինչ այդ հայտնել էր Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռահոյը։
Պուչդեմոնը վստահեցնում է, որ «քվեարկության համար տուփերը երբեք պետական հեղաշրջում չեն իրականացնում, իսկ դրանք արգելելը կդառնար պետական հեղաշրջում»։ «Ժողովրդավարական երկրներում խնդիրները լուծվում են կամքի արտահայտությամբ՝ լինի դա ընտրություններ, թե հանրաքվե»,- նշել է Կատալոնիայի ղեկավարը, ելույթ ունենալով Կատալոնիայի կառավարության պալատում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



