Մեծ Բրիտանիայում վարորդներին վախեցնող ճանապարհային սյուներ են տեղակայվել երեխաների տեսքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի մի շարք կոմսություններում դպրոցների մոտակա փողոցներում երեխաների տեսքով սյուներ են տեղակայել:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, սյուները պատրաստվել են Բելինդա անունով աղջկա և Բիլ անունով տղայի տեսքով: Իշխանությունների մեկնաբանմամբ՝ այս նախագծի նպատակն է կրճատել անչափահասների մասնակցությամբ ավտովթարների թիվը: Սակայն այս նորարարությունը բոլորին չէ, որ դուր է եկել:
Շատերի կարծիքով երեխաների արձանիկները սարսափեցնող տեսք ունեն և վատ են ազդում վարորդների ու անցորդների վրա և էլ ավելի են շեղում նրանց ուշադրությունը ճանապարհից:
Իսկ դրական գնահատողները նշում են, որ այդ սյուները որպես հուշում են հանդես գալիս, ինչը նախազգուշացնում է մոտակայքում դպրոցի առկայության մասին և ստիպում վարորդներին նվազեցնել արագությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



