Հայերը մեզ շատ ազատ տարածություններ էին տալիս. Դանիայի մարզիչ
ՍՊՈՐՏԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի կարծիքով Դանիան հաղթեց, քանի որ շատ ազատ տարածություններ էր ստանում:
«Բնականաբար գոհ եմ խաղի արդյունքից: Մենք որոշում կայացրեցինք խաղալ նույն թիմում, որով խաղացինք Լեհաստանին: Դրա համար էլ երկու օր առհասարակ մարզումներ չէինք իրականացրել: Իմ կարծիքով հենց դա էր, որ մեկնարկային 15 րոպեներին խնդիրներ ունեինք: Լեհերի համեմատ հայերը մեզ շատ ազատ տարածություններ էին տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարեյդեն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային 1:4:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



